Օրը շարունակե՛ք Օդրի Հեփբերնի խորհուրդներով :)
«Սիրում եմ այն մարդկանց, որոնք ինձ ստիպում են ծիծաղել: Ես իսկապես, կարծում եմ, որ ծիծաղն այն է, ինչ ես ամենից շատն եմ սիրում: Այն ապաքինում է բազում հիվանդություններից…Հնարավոր է, այն մարդու մեջ ամենակարևորն է»
«Ես ծնվել եմ անհավատալի սիրելու ցանկությամբ և ուժգին ցանկությամբ այն նվիրելու»
«Կնոջ գեղեցկությունը տարիքի հետ ավելանում է»
«Մարդիկ իրերից ավելի շատ վերականգնելու, խթանելու, ներելու կարիք ունեն: Երբեք, ոչ ոքի «դեն» մի՛ նետեք»
«Կնոջ գեղեցկությունը հոգատարությունն է, որը նա սիրով է անում և կիրքն է, ինչը նա չի թաքցնում»
«Գեղեցիկ են այն շուրթերը, որ հաճախ բարի բառեր են ասում: Գեղեցիկ են այն աչքերը, որոնք փորձում են մարդկանց մեջ միայն լավը տեսնել: Բարեկազմ կառուցվածքով է նա, որն իր կերակուրը կիսում է սովահարի հետ: Եվ այն մազերն են մետաքսե, որոնց ամեն օր փոքրիկ բալիկ է շոյում»:
«Տալ' ասել է թե ապրել: Եթե դադարես տալ, ուրեմն ոչ մի բանի համար չես կարող ապրել»
«Ամբողջ կյանքում մայրս ներշնչել է ինձ, որ մարդը պետք է պիտանի լինի: Նա վստահ էր, որ սեր ընծայելն ավելի կարևոր է, քան այն վերցնելը»
«Ապրելը' թանգարանի միջով վազելն է: Եվ, միայն հետո ենք սկսում իսկապես գիտակցել, թե ինչ եք տեսել, մտածել այդ մասին, փորփրել գրքերում և հիշել, որովհետև միանգամից այն ընդունելն անհնար է»
«Ես երբեք չեմ ցանկացել բաժանվել: Ես տանել չեմ կարողանում ապահարզան բառը, երբ այն արտաբերում եմ, ամբողջովին կծկվում եմ: Իմ իդեալն էր ամուսնանալ մեկ անգամ և ընդմիշտ»
«Ամուսնությունը շփում է մինչ մահ: Մինչև մարդը չհասկանա իր ցանկությունների խորությունը, նա այդ քայլին չի կարող դիմել: Ես դեռևս բացահայտում եմ ինքս ինձ…Ես դեռ շատ բան չգիտեմ, բայց անպայման կբացահայտեմ: Ահա թե ինչու չեմ ուզում կապված լինել ինչ-որ բանին կամ ինչ-որ մեկին »: