Երբ այն հարցով, թե ինչպես կարձագանքեին սիրելի կնոջ դավաճանությանը, դիմում էի տարբեր տղամարդկանց. գրեթե բոլորը բավականին մտահոգ դեմքով մտածում էին' ի՞նչ պատասխանել: Ինձ, ու վստահ եմ քեզ էլ, շատ հետաքրքիր է' արդյոք մեր օրերում հայ տղամարդն ի վիճակի է ընդունել ու խոստովանել, որ նման դեպքի հիմանական մեղավորը կարող է և ինքը լինել ու ընդունել իր սիրելի կնոջ սխալ քայլը:
Ըստ Լուսինե Խուրշուդյանի
Ինչպես պարզվեց, հայ իրականությունում ապրող տղամարդկանց փոքր-ինչ դժվար է պատկերացնել, որ կարող են դավաճանված լինել սիրած կնոջ կողմից: Բայց ինչո՞ւ Եթե տղամարդը նման քայլից հետո կարող է ակնկալել, որ իրեն կհասկանան ու կընդունեն, ապա կինը նույնպես... Իհարկե, դա չի խրախուսվում, բայց եթե այնուամենայնիվ, նման բան պատահել է՝ ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերեն տղամարդիկ։ Արդյո՞ք նրանք չեն բացառում այդ փաստի հետ համակերպվելու միտքը։ Հարցման արդյունքում ստացված տարբերակները հետևյալն էին.
Սեփականատերեր: Այս խմբի տղաները ոչ մի կերպ չընդունեցին, որ իրենց կողքի կինը կարող է իրենց դավաճանել: Նույնիսկ օրինակի համար, նույնիսկ զուտ հարցման համար, չէ´, որ չէ´, չի կարող նման բան լինել: Նրանք ուղղակի բացառում են այդ միտքը, որպես մի ֆանտաստիկ հեքիաթ, որ երբևէ իրականություն չի դառնա ու վստահ են, որ իրենց կողքի կինը միայն իրենցն է բոլոր իմաստներով, անկախ ամեն ինչից, իսկ վրիպման դեպքում, ինչպես ասում են՝ «ներում-բեկում չկա»:
Եթե կինը ընտրել է մի տղամարդու, ուրեմն պետք է ամբողջովին այդ տղամարդուն էլ պատկանի: Նման մարդու նույնիսկ շրջապատումս չեմ հանդուրժի:
Արշակ, 23տ.
Ռեալիստներ: Նրանք չեն բացառում, որ կինը կարող է դավաճանել: Պատրաստ են նույնիսկ լսել, թե որն է պատճառը ու հասկանալ, սակայն ընդունել միևնույն է՝ չեն կարող, պատճառաբանելով, որ նման դեպքից հետո շատ դժվար է հարաբերությունները պահպանել կամ շարունակել, քանի որ զուգընկերներից մեկի կողմից արված նման քայլն արդեն խոսում է իր ոչ լիարժեք նվիրվածության մասին:
Ինքս չեմ կարողանա համակերպվել այդ փաստի հետ, բայց գիտակցում եմ, որ տվյալ արարքը կարող է և արդարացի բացատրություն ունենալ, բայց, իմանալով, որ այդ միտքը ինձ հետապնդելու է, ավելի լավ է վերջ տամ հարաբերություններին:
Արման, 25տ
Surprise: Այս տղաներն իսկապես անակնկալ էին: Իմանալով «հայկական մենտալիտետ» կոչվածը՝ նման պատասխաններ չէի սպասում: Այո´, այս տղաները պատրաստ են ընդունել սիրած կնոջ դավաճանությունը՝ ի պատասխան իրենց պարբերական դավաճանությունների: Ըստ իրենց՝ կինը չի դիմի նման քայլի, եթե իր կողքի տղամարդը իրեն լիովին բավարարում է:
Պետք չէ մոռանալ, որ կինն էլ ցանկություններ ու տարբեր բնույթի սպասելիքներ ունի տղամարդուց, որոնք պետք է հենց դու, որպես իր տղամարդ իրականացնես, այնպես, որ ավելի շուտ մեր մեջ փնտրենք խնդիրը:
Արման, 26տ.
Հ.Գ. Պարզապես սիրեք իրար ու անգամ մի էլ մտածեք դավաճանելու մասին, սիրո մեջ դավաճանությունը տեղ չունի: