Երեկ դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղի է արժանացել: 43-ամյա երգչուհին աստղը ստանալուց հետո խոսելիս չի կարողացել զսպել արցունքները: Նրա աստղը թվով 2500-րդն է: Միջոցառմանը ներկա էին Ջեյ Լոյի ընկերները, գործընկերները, երեխաները, ինչպես նաև սիրելին' Կասպեր Սմարթը: