Մեզ միշտ թվում է, թե հենց մենք դասավորենք մեր անձնական կյանքը, ապա կկարողանանք թեթեւ շնչել եւ լինել երջանիկ: Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ եւ ինչպե՞ս կարգի բերել մարդկանց հետ հարաբերությունները:

Սովորեք գնահատել, հարգել, հասկանալ ինքներդ Ձեզ, եւ Դուք կկարողանաք գտնել Ձեր սերն ու հարթել հարաբերությունները մտերիմ մարդկանց հետ:

1.Որոշեք՝ ի վերջո, ի՞նչ է Ձեզ հարկավոր հարաբերություններց: Սեքս առանց պարտավորությունների՞, թե՞ հարսանիք եւ երեխաներ: Ձեր ձեռքը դրեք Ձեր սրտին եւ անկեղծ խոստովանեք՝ ինչ եք ուզում Դուք, ոչ թե Ձեր զուգընկերը:

2.Սովորեք գնահատել ինքներդ Ձեզ: Ոչ ոք Ձեզ չի սիրի, եթե ինքներդ Ձեզ չսիրեք:

3.Ուշադրություն հատկացրեք Ձեր կյանքում եղած բոլոր տեսանկյուններին: Մենք հաճախ ենք շփոթության մեջ ընկնում՝ կարծելով, որ եթե մեր կյանքում հայտնվում է սիրելի էակ, ապա ամեն ինչ դառնում է ներդաշնակ. իրականում այդքան էլ այդպես չէ: Անպայման ժամանակ տրամադրեք կարիերային, ընկերներին, ընտանիքին, մի մոռացեք Ձեր նախասիրությունների մասին եւ հետեւեք Ձեր առողջությանը: Առողջ եւ երջանիկ մարդկանց մոտ անձնական կյանքն էլ է հաջող դասավորվում:

4.Աշխատեք ճիշտ կապեր հաստատել: Առանց շփումների եւ փոխադարձ հասկացողության ցանկացած հարաբերություն դատապարտված է քայքայման: Սովորեք լսել, ճիշտ վիճել եւ արտահայտել զգացմունքները մտերիմ մարդկանց հետ շփվելիս:

5.Մի փորձեք հասնել անհնարինի: Եթե հարաբերությունները չեն հարթվում, ապա ուղիղ նայեք ճշմարտությանը եւ շարժվեք առաջ: Չկառուցեք պատրանքներ եւ չփորձեք փոխել դիմացինին, ներել նրան, ով մի անգամ արդեն դավաճանել է եւ վերադարձնել, նրան, ով չի ուզում' պարզապես մեծագույն սխալ կլինի Ձեր կողմից:

Հետեւեք Ladynews-ի խորհուրդներին եւ հավատացեք՝ Ձեր անձնական կյանքում ամեն ինչ հարթ կլինի:


Շողիկ Գալստյան