Օրերս esyes.am-ին հայտնի դարձավ, որ երգչուհի Սյուզի Մելիքյանը հանդիպել է ռուսական էստրադայից Դիմա Բիլանին: Մտածեցինք' երկու երգիչների հանդիպման նպատակը ստեղծագործական համագործակցությունն է, սակայն պարզվեց' վերջիններս անձնական հանդիպում են ունեցել :) «Հունիսի 15-ին ենք հանդիպել, մեզ շատ հարազատ մարդկանցից մեկի տղայի հարսանիքին»,- ասաց Սյուզին, ով ոչ միայն լուսանկարվել է Դիմա Բիլանի հետ, այլև …
«Չեմ կարող ասել, թե Դիմայի համար խենթանում եմ, սիրում եմ, բայց հավանում եմ բեմում նրա աշխատելաձևը»,- ավելացրեց երգչուհին և նշեց, թե ինչի մասին են խոսել ինքն ու Դիման,- շատ պատահաբար ստացվեց լուսանկարվելը: Երբ նրան ասացին, որ ես էլ եմ երգչուհի, նա ասաց' «Գեղեցիկ երգչուհի եք, հավանաբար' օպերային»: Ես էլ պատասխանեցի, որ էստրադային կատարող եմ»,- հայտնեց երգչուհին և ասաց, որ բացի Դիմայից, նշված հարսանիքին ներկա է եղել նաև Սոսո Պավլիաշվիլին, սակայն նրա հետ շփվելու առիթ չի ունեցել:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը