Բոլիվուդի դերասանուհի Ջիահ Խանը մի քանի օր առաջ ինքնասպան էր եղել սեփական տանը' Մումբայում, եւ հայտնաբերվել էր մոր կողմից' կախված: Այսօր բացահայտվել է դերասանուհու ինքնասպանության պատճառը: Նրա մայրը ոստիկանությանն է հանձնել դերասանուհու' մահվանից առաջ գրած նամակը:
Նամակում գրված է. «Չգիտեմ' ինչպես ասեմ Ձեզ, բայց պետք է, որովհետեւ արդեն կորցնելու ոչինչ չունեմ: Ես արդեն ամեն ինչ կորցրել եմ: Եթե սա կարդում եք, ուրեմն արդեն գնացել եմ կամ պատրաստվում եմ գնալ: Ես կոտրված եմ... Ես լքում եմ այս աշխարհը կոտրված երազներով եւ դատարկ խոստումներով: Միակ բանը, որ ուզում եմ հիմա, հավերժ քնելն ու երբեք չարթնանալն է: Ես ոչինչ եմ: Ես ամեն ինչ ունեի»:
Կասկածներ կան, որ դերասանուհին կյանքին վերջ է դրել կարիերայի հետ կապված դեպրեսիայի հետեւանքով. yerkir.am-ի փոխանցմամբ տեղեկացնում է Mirror-ը: