Ձկնկիթը բոլոր ժամանակներում համարվել է նրբահամ և թանկարժեք ուտեստ: Սակայն, եթե խոսենք ամենաթանկ ձկնկիթի մասին, ապա դա Almas ձկնկիթն է, որը ստացվում է Իրանի կասպյան ափերից: Մինչև վերջին ժամանակները Almas ձկնկիթը մատուցվում էր միայն իրանական շահերի արքունիքում, հաղորդում է tert.am-ը` հղում տալով LuxPlanet կայքին:
Մեր օրերում Almas ձկնկիթը հնարավոր է ձեռք բերել եվրոպական Caviar House and Prunier խանութներում, որտեղ 1 կիլոգրամի համար ստիպված կլինեք վճարել 25.000 դոլար, իսկ փոքրիկ տարայի համար 800 դոլար: Ձկնկիթը վաճառվում է 24 կարատանոց ոսկե տուփերով:
Almas ձկնկիթը ստացվում է սպիտակ թառափներից, որոնք Կասպից ծովում առնվազն 80 տարեկան են: Կարծիք կա, որ որքան մեծ է ձկան տարիքը, այնքան ավելի հարուստ և համեղ է ձկնկիթը: