Հրապարակվել են մերօրյա Մաուգլիի լուսանկարները. մի աղջնակ, ով իր կյանքի առաջին 10 տարին անց է կացրել Աֆրիկայի վայրի բնության գրկում: Աղջկա և նրա արկածների մասին առաջին անգամ են տեղեկություններ հրապարակվել, գրում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին:
Ուշագրավ լուսանկարներն արտացոլում են փոքրիկ Թիփի Բենջամին Դեգրիի կյանքը սկսած առաջին ամիսներից մինչև 10 տարեկանը: Նա մեծացել է վայրի կենդանիների ընկերակցությամբ, ճիշտ այնպես, ինչպես Ռուդյարդ Քիփլինգի հերոսը:
Փոքրիկ Թիփիի լուսանկարները հրապարակվել են «Թիփի. Աֆրիկան՝ իմ պատկերացմամբ» գրքում, որտեղ նա փղերին անվանում է իր եղբայրները, իսկ հովազին՝ իր լավագույն ընկերը: Աղջիկն իր ֆրանսիացի ծնողների հետ, ովքեր վայրի բնության լուսանկարիչներ են, տարիներ շարունակ բնակվել է բնության գրկում՝ անհավանական ճանապարհորդություն իրականացնելով Նամիբիայում, Բոտսվանայում, Զիմբաբվեում և Հարավային Աֆրիկայում: