Չեխիայի գիտնականները պարզել են, որ շագանակագույն աչքերով մարդիկ ավելի մեծ վստահություն են ներշնչում հենց առաջին հանդիպումից:
Փորձի ընթացքում պարզվել է, որ առաջին հայացքից մարդկանց վստահություն ներշնչողների 60%-ը շագանակագույն աչքեր են ունեցել: Լրացուցիչ թեստերի արդյունքում մասնագետները պարզել են, որ իսկապես շագանակագույն աչքերով մարդիկ ավելի մեծ վստահություն են ներշնչում, բայց դա միայն աչքերի գույնով չէ պայմանավորված: Կարևոր դեր են խաղում նաև էֆֆեկտիվ և ընդգծված դիմագծերը, ինչն ավելի հաճախ հանդիպում է հենց այս գույնն ունեցող աչքերով մարդկանց մոտ: