Ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի ներկայիս ընկերուհուն հեռացրել են մոդելային գործակալությունից Նաոմի Քեմփբելի պատճառով:
Մոդել Լուո Զիլինը, ով վերջերս սիրավեպ էր սկսել ռուս բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինի հետ, հեռացվել է “MIX Model Management NYC” մոդելային գործակալությունից' «անթույլատրելի» պահվածքի համար: Պատճառը աշխատանքային գործունեության նորմերի խախտումն է իր կոլեգա Նաոմի Քեմփբելի նկատմամբ, ավելի հստակ' վերջինիս ընկերջը խլելը:
«Միսս Չինաստան-2011» տիտղոսին արժանացած մոդելը վերջին օրերին չի թաքցրել իր և Դոբրինինի սիրային կապը. զույգն ուրախ ժամանակ է անցկացրել Իբիցայում, բացահայտ համբուրվել և ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպել: