Դիզայներները և թյունինգ ատելյեները սիրում են փորձարկումներ անել Mini ավտոմեքենաների հետ։
Թե ինչպիսին պետք է լինի Mini Paceman մոդելը, ցույց է տվել դիզայներ Ռոբերտո Կավալին, գրում է tert.am-ը՝ հղում տալով rbc.ru-ին։
Life Ball բարեգործական երեկույթի շրջանակներում ներկայացվել է դիզայներական ավտոմեքենա։ Կախված լուսավորությունից՝ Mini-ին ստանում է սև կամ շագանակագույն գունավորում, իսկ ահա տանիքը, կողային հայելիները և այլ տարրեր ոսկեգույն են։
Paceman-ի դռները զարդարված են Կավալի գրառմամբ, իսկ տանիքին նորաձևության տան լոգոն է պատկերված։ Մեքենայի սրահը կաշվեպատ է։
Mini-ին վաճառվել է AIDS Solidarity Gala աճուրդում ավտոմեքենայի համար ռեկորդային 150.000 եվրոյով։ Ստացված գումարն ուղղվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորմանը։