Ռեկորդակիր է համարվում 2.300 դոլար արժողությամբ հոթ-դոգը, որը պատրաստվել է Նյու Յորքի 230 Fifth ռեստորանում նախորդ տարի, գրում է tert.am-ը՝ հղում տալով segodnya.ua-ին։
Թանկարժեք ուտեստը բաղկացած է եղել Վագյու տավարի մսից, Վիդալիի սոխից, որը կարամելացվել է Dom Perignon շամպայնում, թթու դրած կաղամբից, որը շոգեխաշվել է Cristal շամպայնում, ինչպես նաև խավիարից։ Նման հոթ-դոգ փորձելու համար անհրաժեշտ է պատվեր կատարել 48 ժամ առաջ։
Կրկնակի էժան՝ 1501 դոլար արժե ONEdog հոթ-դոգը, որը պատրաստում է շեֆ խոհարար Մայք Ջուլիանոն Լիթլ Ռոք քաղաքից։ Այս շքեղ ուտեստը պատրաստվում է օմարի մսից և ուտելի ոսկու շերտերից։