Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերության ամենահայտնի մոդելներից մեկը՝ Beetle-ը, 50-ամյա ինդոնեզացու վառ երևակայության շնորհիվ վերածվել է հսկայական դեղին գնդակի։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, 1953թ. արտադրության «մեքենա-գնդակը» մեծ հաջողություն է ունեցել և այժմ այն ցուցադրության է հանվել Հոնկոնգում։
Նմուշի հեղինակ Իչվան Նուռը պատմել է, որ Հոնկոնգից հետո իր ստեղծածը կուղարկվի նաև Մայամի, հետո էլ՝ Շվեյցարիա, որտեղ ևս ցուցադրություններ կկազմակերպվեն։