Ամերիկացի գիտնականները նշում են, որ ամրակազմ մարմին ունենալու համար բավարար են 12 վարժություններից բաղկացած 7 րոպեանոց մարզումները: Միակ նախապայմանն այն է, որ վարժությունները պետք է ինտենսիվ լինեն (ամեն վարժությունը 30-60 վայրկյան):
Վարժությունները սկսում ենք ցատկերից (ջերմացնում ենք մարմինը), այնուհետև անցնում ենք կքանստումներին (լարում ենք մարմնի ներքևի հատվածը): Սեղմումները, պառկած վիճակում փորի մկանային ձգումները կազմում են վարժությունների համալիրի առաջին մասը:
Երկրորդ մասը բաղկացած է բարձրացրած ծնկներով տեղում վազքից, ոտքերի մկանների ձգումներից և այլն:
Ի դեպ, գիտնականները նշում են, որ ֆիզիկական ակտիվությունն օգնում է կենտրոնանալ: Ինչպես նաև վարժություններն օգնում են հաղթահարել հիպերակտիվության ու ուշադրության պակասի համախտանիշները, ինչի համար բավարար է 20 րոպեն:
Աղբյուրը՝ Doctors.am