Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենասպիտակամարմար քաղաք. գրում է Риа Новости-ն: Այստեղ 22 քառ. կմ տարածքում կառուցված է ավելի քան 500 նոր շինություն, որոնք պատված են սպիտակ մարմարով:

Համապատասխան ռեկորդը հաստատող փաստաթուղթը հանձնվել է Աշխաբադի քաղաքապետ Ռեջեփղելդը՝ Նուրմամեդովին քաղաքի զարգացման վերաբերյալ հրավիրված հատուկ հանդիսավոր խորհրդակցության ժամանակ:

Ինչպես հաստատում է վկայականը, թուրքմենական մայրաքաղաքը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների շարքում սպիտակամարմար շինությունների մեծ քանակության շնորհիվ:

Նշենք, որ Աշխաբադը արդեն 5-րդ անգամ է հիշատակվում Գինեսի ռեկորդների գրքում՝ այնտեղ կառուցվող յուրահատուկ շինությունների արդյունքում: