Երկրագնդի մակերեսի ¾-ը ծածկված է ջրով, մարդու օրգանիզմը 80%-ով բաղկացած է ջրից, ջուրը նույնիսկ զինվորական ընդհարումների պատճառ է դարձել։ Այն համարվում է բնական պաշարներից ամենաթանկարժեքը։ Եվ քանի որ ջրային ռեսուրսները կարող են սպառվել, գիտնականները փորձում են պարզել, թե մաքուր ջուրը քանի տարի կարող է բավականացնել բնակչությանը։ 2008 թվականին WWF Վայրի բնության համաշխարհային կոնֆերանսում հայտարարվեց, որ այդ պաշարները կարող են սպառվել 30 տարի հետո։
Սակայն, սպառողներից շատերին ավելի հասարակ հարցեր են հետաքրքրում։ Գնորդներն հետևում են շուկայի նորույթներին, որտեղ վերջին տարիներին շատ հետաքրքիր նոր ջրեր են հայտնվել։
Kona Deep: ամենաաղի
Գինը 1,85 $
2007 թվականին ամերիկյան սուպերմարկերների վաճառասեղաններին հայտնվեց Kona Deep ծովի խմելու ջուրը։ Տարօրինակ նորույթր ստացավ «աղաջուր» հումորային կեղծանունը և աշխարհի «ամենաաղի» հանքային ջրի կարգավիճակը։.
Kona Deep ջուրն ստանում են ոչ թե արտեզյան հորանցքից, այլ օվկիանոսի խութից, որից հետո անուշացնում են և շշալցնում։ 2000-3000 մ խորությունից արդյունահանվող Kona Deep-ը բացարձակ մաքուր ջուր է, այն ոչ մի մանրէ և պրիմաս չի պարունակում, հագեցված է հանքային և սնուցող ապարներով։
Ջուրը խորհուրդ է տրվում օգտագործել ապորտային ինտենսիվ պարապմունքների ժամանակ։
Vincentka: ամենահին
Գինը 1950 դրամ
«Վինսենթկա» չեխական հանքային ջրի մասին առաջին հիշատակումները արվել են դեռևս 1669 թվականին, երբ ֆիզիկոս Յան Հերգորդը այն անալիզի է ենթարկել։ Պարզվել է, որ Լուգաչովիցայի հանքաղբյուրի ջուրը հարուստ է հանքային մասնիկներով և օգտակար է առողջությանը։ «Վինսենթկա»-ի հեղինակությունը մեծացավ, իսկ չեխական այդ փոքրիկ քաղաքը դարձավ առողջավայր։ 1893 թվականին Վիենայի դեղագործական ցուցահանդեսում ջուրն արժանանում է արծաթե մեդալի, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ջրի տարեկան արտադրությունը հասնում է 2 մլն շիշ։
Selters: ամենաարիստոկրատ
Գինը 2100 դրամ
Առանց չափազանցելու կարելի է Selters-ը անվանել ամենաարիստոկրատ ջուրը։
Այն մատուցվել է գերմանացի կայզերների և ռուս կայսրերի սեղաններին, իսկ գրողները հաճախ այն հիշատակել են իրենց ստեղծագործություններում։
Անվանումը ստացել է գերմանական Նիդերզելտերս սկզբնաղբյուրից, իսկ համընդհանուր ճանաչման է արժանացել 1750 թվականից սկսած, երբ սկսվել է արտահանվել։ Մինչև XIX դարի կեսերը, ըմպելիքը լցվում էր էքսկլյուզիվ կավե ամանների մեջ, որոնցից յուրաքանչյուրը հատուկ դրոշմակնիքով ապրանքանշվում էր։ Նիդերզելտերսի սպառվելուց անմիջապես հետո, սկսվում է նոր հանքաղբյուրների որոնման աշխատանքները, որոնք 1896 թվականին հաջող ավարտ են ունենում։ Նոր հանքաղբյուրը անվանվում է ի պատիվ կայսրուհի Ավգուստ Վիկտորիայի, իսկ ջուրը մինչև այսօր արդյունահանվում է։
Bling H2O: ամենահոլիվուդյան
Գինը սկսած 27$-ից
Bling H2O ջրի մասին քչերը գիտեն, որն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ապրանքի նպատակային լսարանը հանդիսանում են հանրաճանաչ մարդիկ։ Ըմպելիքի արտադրության գաղափարը պատկանում է հայտնի պրոդյուսեր և սցենարիստ Կեվին Բոյդին։ Խոշոր հոլիվուդյան երեկույթներին Bling H2O-ը սկսել են մատուցել որպես հիմնական ոչ ալկոհոլային խմիչք։
Ջուրն արտահանում են Թեննեսի նահանգի հանքաղբյուրից, որից հետո այն տաս աստիճանի մաքրման ենթարկվելով լցվում է Swarovski բյուրեղներով դրվագավորված շշերի մեջ։ Ջրի արժեքը պայմանավորված է ոչ այնքան ծավալով, որքան զարդարված բյուրեղների քանակով։
OGO: ամենաշնչող
Գինը : €1,90
Հոլանդական Թիլբուրգ քաղաքի հանքաղբյուրներից է արդյունահանվում «ամենաշնչող» հանքային ջուրը։ OGO ջուրը ոչ միայն հիանալի հագեցնում է ծարավը, այլև օրգանիզմում «թթվածնային պայթյուն» է առաջացնում։ Ի սկզբանե, ջրի տեսականին սահմանափակվում էր միայն հասարակ և գազավորված ըմպելիքով, սակայն հետագայում վաճառասեղաններին հայտնվեց շամբուկի և լիչի ծաղիկների բույրով «OGO Flower Power»-ը։ ՇՇի դիզայնը հատուկ մշակվել է հանրահայտ ֆրանսիացի դիզայներ Իտա Մորաբիտոյի կողմից։ Պատվիրատուներն են այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիքն են Apple-ը, Toyota-ն, Guerlain և Heineken-ը։
Tasmanian Rain: ամենաանձրևային
Գինը 4$
Tasmanian Rain անվանումը ամբողջությամբ համապատասխանում է շշի պարունակությանը․ արտադրող ընկերությունը գնորդին իրոք առաջարկում է անձրևային ջուր, որը տեղումների ժամանակ հավաքվում է ծառերի վրա ամրացված հատուկ տարաների մեջ։ Հեռավոր կղզում Tasmanian Rain –ի հավաքելը պատահական որոշում չէր։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով, Թասմանիայի օդը համարվում է ամենամաքուրը, նույնը կարելի է ասել նաև ջրի մասին։ Արտադրողը հավաստում է, որ անձրևի ջուրը աղբյուրի ջրից մաքուր է։ Ջուրը շշալցվում և պահպանվում հատուկ ապակուց պատրաստված էկոլոգիապես մաքուր շշերում, որը ենթարկվում է 100%-ոց երկրորդական մաքրման։
10 thousand BC: ամենամաքուր
Գինը սկսած 5,50 €
Գիտնականների մեծամասնության կարծիքով, սառույցի ջուրը համարվում է երկրագնգի ամենամաքուր ջուրը։ Ի տարբերություն աղբյուրի ջրի, որը զտվում է հողի միջոցով, և կարող խառնուրդների տեսքով պարունակել կեղտի և քիմիական տարրերի մասնիկներ, սառցե ջուրը սառեցման փուլն անցել է դեռևս հազար տարի առաջ՝ էկոլոգիական բարեհաջող պայմաններում։
10 thousand BC ջուրը արդյունահանում են կանադական սառցատնից։ Պրեմիում դասի այս ըմպելիքը իր անվանումը պատահական չի ստացել, քանի որ մինչև շշալցվելը այն 10 000 տարի գտնվել է սառցային վիճակում։ Բացի այն, որ լուծվող բաղադրիչների քանակը ջրի մեջ մինիմալ է, կատարվում է նաև լրացուցիչ մաքրում՝ արպեսզի այն հասցվի զերոյի։
Չնայած «աշխարհի ամենամաքուր ջուր» կարգավիճակին ,10 thousand BC ջուրը իր գնով մատչելի է։
Voss: ամենաշքեղ դիզայնով
Գինը 2340 դրամ
Voss ջուրը շնորհիվ շշի ձևի համարվում է ամենաոճային և դիզայներական հանքային ջուրը։ Ապակե շշի դիզայնը կատարել է Calvin Klein-ի նախկին դիզայներ Նեյլ Կրաֆտոմը, ով կարողացել է վաճառասեղանների բազմաթիվ շշերի մեջ Voss շիշը տեսանելի դարձնել։ Ըմպելիքը արդյունահանվում է Նորվեգիայի հյուսիսում, քիչ բնակեցված վայրի արտեզյան աղբյուրներից, որտեղ չկա արդյունաբերություն, իսկ օդը շատ մաքուր է։ Այս ջուրը տեղ է զբաղեցրել նաև աշխարհի հինգ աստղանի հյուրանոցների ճաշացանկերում։
Acqua di Cristallo Tributo a Modigliani: ամենաթանկարժեքը
Գինը որոշվում է աճուրդում
Մի քանի տարի առաջ Acqua di Cristallo Tributo a Modigliani ջուրը ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք ջուրը, իսկ երբ արտադրանքի մինի խմբաքանակը վաճառվեց՝ նաև հազվագյուտը։ Այսօր հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի անունով կոչվող այս ջուրը վաճառքում հնարավոր չէ գտնել, այդ իսկ պատճառով, այն ձեռք բերել ցանկացողները պետք է սպասեն աճուրդին։ Acqua di Cristallo Tributo a Modigliani-ը դա Ֆրանսիայի աղբյուրների, Ֆիդջի կղզիների և Իսպանիայի սառցե ջրերի խառնուրդ է, որի մեջ լուծված է 5 գր ոսկի։ «Խմբաքանակ»-ը գլխավորում է մաքուր ոսկուց պատրաստված էքսկլյուզիվ շիշը, որը վաճառվել է 60 000 դոլլարով, իսկ ավելի համեստ բյուրեղապակյա օրինակների արժեքը կազմել է 3600 դոլլար։
Blk: ամենասև
Գինը 6,99 $
Blk. Beverages երիտասարդ կանադական ընկերությունը առայժմ շուկա է հանել ընդամենը մեկ ապրանք, սակայն արդեն հասցրել է գնորդների ուշադրությունը գրավել․ սև գույնի հանքային ջուր։ Ընդ որում, արտադրողների հավաստմամբ այդ գույնը ստացել են առանց որևէ արհեստական ներկանյութի ավելացմամբ։ Ըմպելիքը հագեցած է ֆուլվոթթվով, որը ստացվում է, երբ բույսը ավարտելով իր կենսագործունեությունը ջրին սև գույն է հաղորդում։ Չգազավորված Blk-ը չի պարունակում շաքար և կալիորիաներ չունի, իսկ նրա մեջ պարունակվող միկրոմասնիկները նպաստում են լավ ինքնազգացողությանը։ Հանքային ջուրը շշալցվում է թափանցիկ շշերում, որոնց վրա գրառումը կատարված է սև գույնով։ Այնպես որ, միայն ամբողջ ջուրը խմելուց հետո է հնարավոր գրառումը կարդալ։