Ֆինլանդացի գիտնականները փաստում են, որ արտաքին գրավչությունն ու ուժեղ իմունային համակարգը փոխկապակցված են, գրում է tert.am-ը` հղում տալով inopressa-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է Daily Mail-ին:
Պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ վերջերս իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդկանց դեմքի գեղեցկությունը վկայում է իմունային ակտիվության մասին, սակայն նույնը չի կարելի ասել կանանց մասին:
Հետազոտության նպատակով գիտնականները 52 երիտասարդ լեհուհիների պատվաստում են արել հեպատիտ B-ի դեմ և չափել են օրգանիզմում արտադրվող պաշտպանիչ հակամարմինների քանակը: Նրանք չափել են նաև սթրեսի ցուցիչ հանդիսացող կորտիզոլների քանակը: Այնուհետև գիտնականները լուսանկարել են հետազոտության մասնակից կանանց և խնդրել են 18 ուսանող տղաների գնահատել նրանց գեղեցկությունը:
«Մենք հայտնաբերեցինք, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց մոտ իմունային ռեակցիան, այսինքն պաշտպանիչ հակամարմիններ արտադրելու ունակությունը, կապ չունի դեմքի գրավչության հետ»,-ասվում է հետազոտության հոդվածում:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ և´ տղամարդիկ, և´ կանայք ավելի քիչ գրավիչ են երևում, երբ ընկճված են լինում: