Ավստրալացի գիտնականներն ուսումնասիրել են սալամանդր տեսակի մողեսների իմունային բջիջների հատկությունները: Հենց այդ իմունային բջիջներն են թույլ տալիս սալամանդրին վերականգնել վերջույթային հյուսվածքները, գրում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին, որն էլ իր հերթին՝ LiveScience-ի հղումով:
Ուսումնասիրելով ջրային սալամանդրի վերականգնվելու ունակությունը՝ Ավստրալիայի Վերականգնող բժշկության ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ հատկությունը կարելի է զարգացնել նաև մարդկանց մոտ: Մակրոֆագերի՝ իմունային բջիջների մեծ քանակությունը օրգանիզմում թույլ է տալիս հավերժ երիտասարդ, առողջ և գեղեցիկ մնալ:
Սալամանդրների մոտ վերականգնողական հատկությունը պայմանավորված է հենց մակրոֆագերի մեծ քանակությամբ: Հայտնի է, որ մողեսի պոչը պոկվելուց որոշ ժամանակ հետո կարող է վերականգնվել, իսկ սալամանդրի մոտ կարող են վերականգնվել նաև վերջույթները, թոքերը, նույնիսկ աչքերը: