Իտալական Կաստելեոնե քաղաքում բավականին ախորժելի ռեկորդ է սահմանվել. այստեղ պատրաստվել է աշխարհի ամենամեծ բուտերբրոդը, որն ունի 3.037 կմ երկարություն։ Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով Euroamag-ին, այն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ առաջ անցնելով 2010թ. Արաբական Միացյալ Էմիրություններում սահմանված նմանատիպ ռեկորդից։
Այդ ժամանակ աշխարհի ամենաերկար բուտերբրոդն ունեցել է «ընդամենը» 2700 մ երկարություն և պատրաստված է եղել պանրից, լոլիկներից, վարունգից ու ձիթապտղից։
Իսկ իտալացիների ռեկորդակիր բուտերբրոդի բաղադրության մեջ է մտնում շոկոլադե միջուկ, նուշ, իսկ այն պատրաստելու համար աշխատել է 520 կամավոր։ Նրանք օգտագործել են 10 տոննա շոկոլադե կրեմ, 3 տոննա մանրեցված նուշ, ինչպես նաև հազար սեղանիկ՝ հսկայական բուտերբրոդը տեղավորելու համար։