Թանկարժեք Croizet կոնյակն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաթանկ կոնյակը, որն աճուրդի ժամանակ վաճառվել է 157 հազար դոլարով, գրում է tert.am-ը` վկայակոչելով luxplanet-ին:

Աշխարհի ամենաթանկ կոնյակի երջանիկ տիրունին է դարձել Մեգի Վոգը Հոնկոնգից:

1858 թվականի կոնյակը անվանվել է Cuvée Léonie՝ Croizet կոնյակի գործարանի հիմադիր Լեոն Կրաուզերի դստեր անունով, քանի որ խմիչքը կազմել է նրա հարսանեկան օժիտի մի մասը: Հարսանիքը տեղի է ունեցել 1892-ին:

Կոնյակի նոր տիրուհին հայտնել է, որ շատ գոհ է իր նոր ձեռքբերումով, և աշխարհի ամենաթանկ կոնյակը կպահի որևէ հատուկ առիթի համար: