Տխուր երգեր լսելը նույնքան հանգստացնող արդյունք ունի, որքան զրույցը կարեկցող ընկերոջ հետ, գրում է tert.am-ը` հղում տալով Газета-ի, որն էլ իր հերթին վկայակոչել է The Telegraph-ին։
Ինչպես պարզել են ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Բրազիլիայի մի խումբ հոգեբաններ, տխուր երգերն օգնում են ապաքինվել սիրելի մարդու հետ բաժանումից հետո։
Սովորաբար համարվում էր, որ նման դեպքերում ընդունված է լսել կամ դիտել ավելի ուրախ և լավատեսական ինչ-որ բան, ասվում է նյութում։ Սակայն հետազոտության ընթացքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն փոխհարաբերություններում, ըստ իրենց տրամադրության՝ ընտրում են տխուր երաժշտություն կամ «հոգեցունց» ֆիլմ, որն օգնում է ապաքինվել։