Արգել համայնքում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ' կապված համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով դեպքերի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, շարունակվել են բակային համայցերը, որի արդյունքում հայտնաբերվել է 2 հիվանդ, վերջիններս հոսպիտալացվել են, ինչպես նաև խմելու ջրի լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շեղումներ:

Աղեստամոսքային խանգարումներով հիվանդներից իրականացվել են նմուշառումներ' մանրէաբանական հետազոտությունների նպատակով: Ներկայումս առկա է հոսպիտալացված 7 հիվանդ, որոնց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց:

Ինչպես համաճարակաբանական, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի արձանագրման հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են միաժամանակ, ընթանում են թեթև ընթացքով, հիվանդներն արձանագրվում են համայնքի տարբեր թաղամասերում և ունեն միևնույն կլինիկական ախտանշանները, խմելու ջրի որակի վատացումը' մանրէաբանական ցուցանիշներ, համընկնում է համայնքում ոռոգման ջրի տրման հետ: