Հարվարդի համալսարանի գիտնականները ստեղծել են ճանճ-ռոբոտ, որի չափսերն ու թռիչքը նույնությամբ նմանակում են իրական միջատին, հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարվարդի գիտնականները սովորական ճանճի թռիչքի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո իրենց կողմից մշակված մասերից և պիէզոէլեկտրական բաղադրիչներից ստեղծել են միջատ ռոբոտին:
Ճանճ-ռոբոտը կշռում է 80 մգ և կարող է թափահարել թևերը 1 վայրկյանում 120 անգամ, իսկ թևերի բացվածքը հասնում է 120 աստիճանի:
Գիտնականների կարծիքով, տվյալ հետազոտությունը կհետաքրքրի հատուկ ծառայություններին և պաշտպանական կառույցներին, քանի որ միկրո-ռոբոտը կարող է դառնալ կատարյալ լրտես և մուտք գործել ցանկացած տարածք՝ մնալով աննկատ: