Համաձայն British Summer Time Report-իկողմից անցկացված նոր հետազոտությունների' կանայք ամռանն իրենց ավելի սեքսուալ են զգում: Ինչպես գրում է Daily Mail-ը, դա խոստովանել է հարցված բրիտանուհիների 59%-ը: Եվս 54%-ը պնդում է, որ իրենք իրենց առավել լավ են զգում հունիսին, հուլիսին և օգոստոսին: Իսկ հարցվածների 83%-ը նշել է, որ ամռան ամիսներին իրեն առավել երջանիկ է զգում: Հարցմանը մասնակցել է 2 հազար մարդ: «Ամռան լավ եղանակն ու արևի բնական լույսը, հավանաբար, մեծ ազդեցություն է ունենում կանանց վրա, քանի որ նրանք կարող են կրել ամենաբազմազան հագուստ»,-մեկնաբանում է հոգեբան Քերի Քուվերը' նշելով, որ տղամարդկանց դեպքում նրանք, միևնույն է, ստիպված են լինում կոստյում կամ այլ համազգեստ կրել: Հարցվածների 46%-ն էլ խոստովանել է, որ մարմնամարզությամբ սկսում է զբաղվել ամռան շեմին միայն: