Քեյթ Միդելթոնը բրիտանական թագաժառանգի աշխարհ գալուց հետո մտադիր է հրաժարվել դայակներից և ծառայողներից: Քեյթը երեխայի հետ կտեղափոխվի ծնողների տուն:

Նրա ծնողները վերջերս Բերկշիր կոմսությունում առանձնատուն են ձեռք բերել: Հենց այդ տանն է, որ ներկայումս դքսուհու մայրը զբաղված է մանկական սենյակը կահավորելով:

Քեյթի մոր՝ Կեռոլ Միդելթոնի խոսքերով, նա առաջիկայում տատիկ դառնալու մտքից գտնվում է 7-րդ երկնքում: Կերոլը հաճախ է պատմել լրատվամիջոցներին երեխաների նկատմամբ իր ունեցած սիրո մասին և, որ չի համբերում, թե երբ է դուստրը երեխա ունենալու: Ապագա տատիկը երեխաներին դաստիարակելու մեծ փորձ ունի: Նա իր 3 երեխաներին մեծացրել է առանց դայակների և սպասավորների:

Ծնողների տուն տեղափոխվելու մյուս պատճառը Քեյթի ամուսնու' երեխայի ծնունդից հետո ուղղաթիռի օդաչուի իր պարտականություններին վերադառնալն է:

Հիշեցնենք, որ բրիտանական ապագա թագաժառանգն աշխարհ է գալու հուլիսին: Նորածինն արքայազն Հարրիյից առաջ կհամարվի առաջին գծի գահաժառանգ' անկախ սեռից: Եթե աղջիկ ծնվի, թագուհի Ելիզավետան նրան արքայադստեր կոչում կտա համապատասխան 2012թ. դեկտեմբերի 32-ին ստորագրած փաստաթղթի: Նշված պատվոգիրն արքայազն Ուիլյամսի դստերը հնարավորություն կտա կոչվելու «թագավորական գերազանցություն» և ժառանգել գահը' ըստ սահմանված հերթի: