Ինչպես տեղեկցրել ենք, երգչուհի Սիրուշոն վերջերս թողարկել է իր «ՊռեԳոմեշ» աքսեսուարները, որոնք արդեն հանվել են վաճառքի: Աքսեսուարները հնարավոր է ձեռք բերել Երևանյան հուշանվերների խանութներում: Այսօր երգչուհին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում տեղադրել է մանկության լուսանկար, որտեղ փոքրիկ Սիրուշոն կրում է աքսեսուար' նման «ՊռեԳոմեշ»-ի օրինակներին: «Երևի կան բաներ, որ պատահական չեն լինում»,-գրել է երգչուհին: