«Դժվար ապրուստի» ավարտից հետո Միհրան Ծառուկյանն իրեն լիովին նվիրել է երգարվեստին. Վերջին երկու ամսվա ընթացքում նա պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել իր երկրորդ տեսահոլովակը:
Երգը լսարանին ծանոթ չէ. դրա պրեմիերան կզուգակցվի տեսահոլովակի պրեմիերային, որը կկայանա մայիսի 2-ին: Միհրան Ծառուկյանի նոր ստեղծագործությունը կոչվում է «Մի՛ նայիր»: Երաժշտության և խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է:
Տեսահոլովակում Միհրանի զուգընկերուհին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Աննա Դավթյանն է, ում նշանադրության մասին esyes.am-ը բոլորովին վերջերս է պատմել իր ընթերցողներին:
«Ահա և այն անականկալը, որին սպասում էի»,- անդրադառնալով նոր երգին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Միհրանը և հույս հայտնել, որ այն կարժանանա իր երկրպագուների հավանությանը:
Ներկայացնում ենք երգի անոնսը.