«Միսս հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009-2010», գեղեցկուհի Գոհար Հարությունյանն արդեն փորձառու և վաստակաշատ մայրիկ է: Մի քանի տարի է, ինչ չի զբաղվում իր սիրելի գործով' մոդելինգով, բայց անընդհատ բարձրաճաշակ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է' հիմնականում իր սիրելի գործով' մոդելինգով: ArmStar.am-ը, որն անտարբեր չի կարող լինել նման հայուհու հանդեպ, Գոհարի հետ զրուցել է իր առօրյա գործերի, հոգսերի, զգացմունքների ու կենցաղային ամենատարբեր խնդիրների մասին:
«Աշխատանքից դուրս ես առօրյայում այնպիսին եմ, ինչպիսին առօրյայում լինում է ցանկացած կին' երեխաներիս եմ խնամում, հետևում եմ դասերին, փոքրիկիս եմ հետևում, գիրք եմ կարդում: Ինքնազարգացման հետ կապված շատ այլ բաներ կցանկանայի անել, ինչը ցավոք սրտի չեմ հասցնում, կարծում եմ, իմ կարգավիճակում գտնվող մարդու համար բնական է»: Հիշեցնենք, որ «իմ կարգավիճակը» ասելով Գոհարը նկատի ուներ այն, որ նա արդեն երեք երեխաների մայր է, ով հասցնում է ամեն ինչ, ինչը կապված է իր' որպես կնոջ, երեխաների ու ամուսնու խնամքի հետ:
«Ունեմ երկու աղջիկ և մեկ տղա, առաջին անգամ երբ մայրացա, մի փոքր այլ կերպ էի պատկերացնում այդ երևույթը, պատճառն այն էր, որ երբ քույրիկներս կամ ընկերուհիներս մայրացել էին, ես Միացյալ Նահանգներում էի, ու ներկա չեմ եղել այդ ամենին, փոքր երեխա չէի տեսել, բացառությամբ ամսագրային նկարների ու երբ Մելինես' մեծ աղջիկս ծնվեց, շատ անկանկալի եկա թե' նրա տեսքից, թե' պահվածքից»,- ավելացրեց Գոհարը, նշելով նաև, որ առաջին երեխան խնամքի տեսանկյունից բավական դժվար պահվող երեխա էր, քանի որ լալկան էր: «Առաջին երեխայիս ժամանակ չկարողացա վայելել այն, ինչ հիմա տղայիս կամ երկրորդ աղջկաս ժամանակ էի զգում: Հիմա երեխաների հետ կապված ամեն ինչ գիտեմ, լարվածությունն անցել է, ու ինձ մոտ վայելքի շրջան է»:
Գոհարն ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց նաև, որ իր ամուսինը երեխաներ շատ է սիրում և նրանք չեն պատրաստվում բավարարվել երեք երեխայով: «Ես պլանավորում ենք նաև չորրորդն ու հինգերորդը, իսկ ամուսինս դրանով էլ չի ցանկանում սահմանափակվել (ծիծաղում է), բայց քանի որ ես տասնինը տարեկանում չեմ ամուսնացել, այլ բավական ուշ, կարծում եմ կսահմանափակվենք հինգ երեխայով»,- նշեց բազմազավակ գեղեցկուհին:
Ի տարբերություն այլ գեղեցկության մրցույթների, որոնք յուրաքանչյուր հաղթողի բերում են մեկ տարվա փառք ու ճանաչում, Գոհար Հարությունյանի փառքի շրջանը բավական երկար տևեց, ու նա մարդկանց ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է մինչ օրս: «Ընտանիք կազմելուց և մայրանալուց հետո այնպես չէ, որ զոհաբերել եմ այն ինչի հասել էի, ինչ ձեռքբերումներ, որ ունեմ: Տարիքային առումով ես մոդելային կարիերայով զբաղվել չեմ կարող: Հիմա իմ ընտանեկան կյանքի վայելքի ժամանակն է, ես ափսոսում են այդ ժամանակը աշխատանքին նվիրել»: Անկախ անցած ճանապարհի բերրիությունից, Գոհարն իր կյանքում ամենից շատ կարևորում է ընտանիքը. «Ես իհարկե միակ մարդը չեմ, որ սա ասում եմ, անգամ մեծ հաջողությունների հասած կանանց համար էլ է ամենակարևորն ընտանիքը»: Գոհարին իր օրինակելի ընտանիքը հենց այնպես չի «վաստակել»: Նա, ինչպես նշեց մեր զրուցակիցը, մեծ աշխատանք է կատարել այդ ամենին հասնելու համար: «Ես համարում եմ, որ այս առաջադրանքն իմ կյանքում պատվով եմ կատարել»,- ավելացրեց 1998 թվականից մինչ օրս իր գեղեցկությունը պահպանած ու էլ ավելի թարմացրած գեղեցկուհին:
Ինչպես շատ կանայք, Գոհարը ևս կին-տղամարդ հարաբերություններում շատ կարևորում է փոխըմբռնումը, սերը, հարգանքը: «Ես անկեղծ կլինեմ, տղամարդկային ամենակարևոր հատկությունն ինձ համար նրանց աշխատունակությունն է, ընտանիքը ապահովելու իրենց կարողությունը: Ինչպես, որ կինն ունի իր առաքելությունն ընտանիքում' տունը մաքուր պահելու, կերակուր պատրաստելու, երեխաներին խնամելու, այնպես էլ յուրաքանչյուր տղամարդ պիտի իր վրա կրի ընտանիքի հոգսերը հոգալու պատասխանատվությունը»: Բնականաբար Գոհարի ամուսնու առավելությունները չեն սահմանափակվում գումար վաստակելով: Ընտանիքի հենքը տղամարդն է, իսկ Գոհարի ընտանիքը, փառք Աստծո կայուն է և հաստատուն: «Իմ ամուսինը շատ հետաքրքիր բնավորության գծեր ունի, որոնք ես հիմա չեմ կարող փոխանցել: Ինձ ու ամուսնուս ճանաչող յուրաքանչյուր մարդ ինձ ասում է, որ շատ ճիշտ ընտրություն եմ կատարել: Նույնիսկ երբեմն էլ ասում են, որ ամուսինս ինձնից էլ լավն է (ծիծաղում է)»: Գոհարն իհարկե այս արտահայտությունը որպես հաճոյախոսություն է ընդունում:
Թեև նրա անցած ճանապարհը թվացյալ հարթությունը չի ունեցել, այնումանայնիվ գեղեցկուհին իր կյանքում ոչինչ փոխել չի ցանկանում: «Ես ամեն տեղ ասում եմ, որ երջանիկ աստղի տակ եմ ծնվել, ու իմ կյանքում որևէ բան փոխել չեմ ցանկանում»: Չնայած իր լավատեսությանն ու կենսուրախությանը Գոհարը հասարակության մեջ չի ընդունում գռեհկությունը, էգոիզմը, ինչը կարող է դրսևորվել անգամ երթևեկության մեջ: «Սա իհարկե ընդունելի չէ»,- ավելացրեց նա: Մեր խոսակցության մի հատվածում երեխաների խաղի հաճելի աղմուկն ու եռուզեռն այնքան մեծ էր, որ Գոհարը ծիծաղով նշեց, որ երեխաներն իրեն թույլ չեն տալիս կենտրոնանալ: Գոհարը փորձեց նաև իրեն պատկերացնել տասը տարի անց: «Պատկերացնում եմ, որ լինելու եմ հինգ երեխաների մայր, ու իմ առաջ խնդիր պիտի ունենամ կողմնորոշվելու, թե յուրաքանչյուր երեխայիս ինչ ուղով պետք է առաջնորդեմ»:
Տասը տարի անց ArmStar.am-ը խոստանում է հարցազրույց ունենալ արդեն հինգ երեխաների մայր Գոհար Հարությունյանի հետ, ով շատ հնարավոր է, որ մասնակցած ու հաղթած լինի մայրիկների գեղեցկության մրցույթներում, և իր գեղեցկուհի ու շնորհաշատ աղջնակների ու որդու, միգուցե նաև որդիների հետ:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը