Վերջերս երգիչ Մհերի անվան շուրջ տարբեր լուրեր էին պտտվում: Նրա մտերիմները, ականատեսներն ու ընկերները, որոնց անունը նշել չենք ցանկանում, խոսում էին, թե երգիչն ընկերուհի ունի: Խոսակցություններ կան, թե Մհերը հանդիպում է Օկսաննա Բաբուրյանի հետ, ով երգչուհի է և նոր է պատրաստվում մուտք գործել շոու բիզնես:
Այս տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք երգչի հետ: Մհերը չժխտեց, բայց նաև չհաստատեց այս տեղեկությունը' տալով մի փոքր խուսափողական, բայց նաև հուսադրող մեկնաբանություն: «Դեռ որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետև այս պահին դա հստակ լուր չէ: Մենք պարզապես գործընկերներ, լավ ընկերներ ենք»:
Երգիչ Մհերը վերջերս Օկսաննայի հետ նկարահանվել է «Արմենիա» հեռուսատընկերությունում: Մհերը չժխտեց նաև, որ հաճախակի է Օկսաննայի հետ միասին լինում տարբեր վայրերում, տարբեր տոնակատարությունների: «Այո', մենք վերջերս միասին մասնակցել ենք Արմենիա TV-ի նկարահանմանը, ես էի տարել Օկսաննային: Միասին Շառլ Ազնավուրի երգն էինք երգում»:
Մհերն իր շատ սիրելի գործընկերուհուն յուրահատուկ աջակցություն է ցուցաբերում նաև շոու բիզնես մուտք գործելու հարցում: «Այն, որ նրան տարբեր միջոցառումների եմ հրավիրում, դա արդեն յուրովի օգնություն է, ինչո՞ւ չէ: Ես իհարկե հենց այնպես չեմ անում այս ամենը, ես Օկսաննայի հանդեպ ունեմ «սիմպատիա»' համակրանք, բայց մեր հարաբերությունները դեռ լուրջ չի: Լուրջն այն է, երբ շփվում են, հանդիպում են, մերը հիմա այդպես չի, որ ես հաստատեմ այդ լուրը: Ես Օկսաննային համակրում եմ որպես մարդ, որպես երգչուհի, որպես անձնավորություն, որպես աղջիկ, բայց մեր հարաբերությունները դեռ հաստատված չեն, ես շատ կուզենայի ձեզ ուրախացնել լավ լուրով, բայց ոչ հիմա»,- ավելացրեց Մհերը:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը