Ինչպես հայտնի է, տարիների հետ մարդու ուղեղը դադարում է հատուկ նյութի՝ միելինի
արտադրությունը, որը կարևոր բաղադրիչ է հանդիսանում նյարդաթելերի առաջացման համար:
Միելինի պարունակության նվազումը բերում է օրգանիզմի շարժողական և ճանաչողական
գործառույթների աստիճանական վատացմանը:Այս պրոցեսի սկիզբն էլ հենց համարվում է
ծերացում:
Ըստ ամերիկացի փորձագետների ծերությունը մարդու օրգանիզմում սկսվում է 39 տարեկանում:
Հենց այս պահից է սկսվում ծերացումը, քանի որ 38 տարեկանում մարդը հասնում է իր
ֆիզիոլոգիական հնարավորությունների գագաթնակետին:
Ծերացման մոտավոր տարիքը որոշելու համար, գիտնականներն ընտրել են 23-ից մինչև 80
տարեկան մարդկանց խումբ, ում առաջարկել են կատարել ոչ բարդ գործողություններ՝ կապված
շարժման հետ:
Էքսպերիմենտի ընթացքում մասնագետները որոշել են փորձարկվող խմբի կողմից կատարվող
գործողությունների իրականացման արագությունները և օրգանիզմում միելինի քանակը, որն էլ բերել
է այս օրինաչափության դուրս բերմանը: