Tert.am

Ամերիկյան սոցիոլոգները վստահեցնում են, որ տղամարդիկ ավելի ռոմանտիկ են և ավելի հակված հանկարծակի զգացմունքների, քան կանայք, հաղորդում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Գիտնականները նման եզրակության հանգել են տարբեր երկրներից շուրջ 70.000 մարդու շրջանում առցանց-հարցումներ անցկացնելուց հետո:

Բոլոր հարցվածները սոցիոլոգներին պատասխանել են իրենց հարաբերությունների վերաբերյալ հարցերին: Տղամարդկանց 48%-ը խոստովանել է, որ իրենց զուգընկերուհուն սիրահարվել են առաջին հայացքից: Իսկ կանանց շրջանում նման պատասխան է տվել 28%-ը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Normal Bar գրքում, որի համահեղանակներն են ամերիկյան ձեռնարկատիրուհի Քրիսաննա Նորթրապպը և 2 պրոֆեսսորներ՝ Պեպպեր Շվարցը և Ջեյմս Վիտտեն:

Հատկանշական է, որ գրքում բերված է վիճակագրություն, որում նշվում է, որ տղամարդիկ առավել հակված են դավաճանելու իրենց սիրելիներին: Սիրավեպեր ունենալու մասին խոստովանել է տղամարդկանց 33%-ը, իսկ կանանց՝ 19%-ը:

Հարցվածների 74% նշել է, որ իրենց երջանիկ են զգում ներկայիս զուգընկերոջ հետ, իսկ 66%-ն ընդգծել է, որ իրենց սիրած մարդու մեջ հարազատ հոգի են գտել: