Բելլա Հադիդը հայտնվել է Կաննի կինոփառատոնին՝ The Apprentice ֆիլմի պրեմիերայի ժամանակ:

 

IMG_4866.jpeg (160 KB)

 
 

Մոդելը կարմիր գորգի վրա քայլել է Saint Laurent-ի՝ 2024 թ-ի աշնանային հավաքածուի թափանցիկ զգեստով: Ինչպես պոդիումի շատ կերպարներ, նրա զգեստը լիովին թափանցիկ էր եւ պատրաստված էր թափանցիկ, առաձգական նյութից, որը հիշեցնում էր զուգագուլպա: Նա իր տեսքը լրացրել էր Saint Laurent-ի La Scandale կոշիկներով, իսկ մազերը հարդարել հին հոլիվուդյան ոճով:

 

IMG_4867.jpeg (141 KB)

Դեռեւս փետրվարին խոսելով հավաքածուի մասին, երբ այն հայտնվել էր քննադատների ուշադրության կենտրոնոյմ, դիզայներ Էնթոնի Վակկարելոն պնդել է, որ պոդիումների ցուցադրությունները ֆանտազիայի, այլ ոչ թե իրականության մասին են: «Ես ուզում էի առաջարկել մի բան, որը նախկինում չէր արվել, եւ դա ինձ ոգեւորում է: Իմ գործը միշտ չէ, որ իրատեսական ինչ-որ բան անելն է»:

IMG_4868.jpeg (123 KB)