Կորեական խոշորագույն հեռուստաընկերությունը հրաժարվել է եթեր թողնել ռեփեր PSY-ի նոր «Gentleman» տեսահոլովակը. հայտնում է France-Presse-ը:

KBS-ի կարծիքով' հոլովակը նպաստում է հակասոցիալական վարքին և կարող է վատ օրինակ ծառայել երիտասարդ լսարանի համար:

«Gentleman» տեսահոլովակը հայտնվել է YouTube-ում ապրիլի 13-ին և հասցրել է արդեն 140 մլն դիտում գրանցել: