Լոնդոնում նախօրեին անցկացված Մարգարեթ Թետչերի հուղարկավորության արարողության ժամանակ ուշադրության կենտրոնում է հայտնվել «Երկաթե լեդիի» 19-ամյա թոռնուհի Ամանդան, հայտնում է newsru.com-ը։
Նրա ազդեցիկ ելույթն արարողությանը գրավել է ներկաների ուշադրությունը և ստիպել է լրագրողներին մտածել «Երկաթե թոռնուհու» հնարավոր ապագայի մասին։
«Երևում էր, թե ինչպիսի մեծ զգացմունք է նա տածում տատիկի հանդեպ։ Նա հիանալի է, երիտասարդ, ինքնավստահ»,- իր տպավորությունների մասին պատմել է խորհրդարանական Ռոբ Ուիլսոնը։ Արարողությունից հետո նա անձամբ մոտեցել է Ամանդային և գովել։ «Ես նրան հարցրեցի, թե ինչպես է հաջողվել իրեն այդպես ինքնավստահ ելույթ ունենալ։ Նա պատասխանեց, որ դա արյան մեջ է»,- Թետչերի թոռնուհու խոսքերը փոխանցել է քաղաքական գործիչը։
Ամանդան ծնողների և 24-ամյա եղբոր հետ ապրում է ԱՄՆ Տեխաս նահանգում և միայն վերջերս է ընդունվել Ռիչմոնդի համալսարան։ Դասախոսները նշում են նրա հաջողությունները սպորտում, իսկ համակուրսեցիները «գրեթե վստահ են, որ նա կփոխի աշխարհը»։