Գերմանական Նյուրնբերգի Էրլանգեն համալսարանի աշխատակիցները պարզել են որոշ մարդկանց կողմից չիպսերի և շոկոլադի հանդեպ ունեցած կախվածության պատճառը: Պարզվել է, որ պատճառը ոչ թե ագահությունն է, այլ հեդոնիկ հիպերֆագիան, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Ըստ հետազոտության հեղինակ Թոբիաս Կոհի, այս եզրույթը նշանակում է «ուտել հաճույքի համար, ոչ թե քաղցի զգացումը հագեցնել' հավելելով, որ դա կարող է առաջանալ ցանկացած տարիքում և որոշակի փուլում վերածվել խրոնիկ հիվանդության, ինչի արդյունքում մարդ բախվում է ավելորդ քաշի և ճարպակալման խնդրի հետ:

Աշխատանքի ընթացում գիտնականները հետազոտում էին առնետների ուղեղը, որոնք ուտում էին չիպսեր, փոշենման յուղերից ածխաջրերից կազմված խառնուրդ կամ հասարակ ուտելիք: Կրծողներին ավելի շատ դուր էին գալիս չիպսերը, չնայած նրան, որ յուղերից և ածխաջրերից կազմված խառնուրդը պարունակում էր նույն քանակությամբ կալորիաներ: Հասարակ ուտելիքը առնետների մոտ հետաքրքրություն չի առաջացրել: Այս ամենի արդյունքում Կոհը հանգել է եզրակացության, որ չիպսերում կա մեկ ուրիշ նյութ, որն առաջանցում է ուտելու անհագ ցանկություն:

Մասնագետները նշում են, որ ճարպերով և ածխաջրերով հարուստ ուտելիքը ակտիվացնում է հաճույքի կենտրոնը ուղեղում՝ առաջացնելով կալորիական ուտելիքներ օգտագործելու ցանկություն: Արդյունքները ցույց են տվել, որ կախվածության և հաճույքի կենտրոնները ամենաակտիվն են եղել առնետների մոտ, երբ նրանք չիպս էին ուտում:

Ըստ վարկածներից մեկի, չիպսերում և շոկոլադում կան «թրիգերներ», որոնք խթանում են ուղեղի հաճույքի կենտրոնը: Գիտնականները կարծում են, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր զգայունություն ազդակների հանդեպ, որոնք գալիս են հաճույքի կենտրոն: Գիտնականները նաև նշել են, որ պատրաստվում են գտնել «թրիգերները», որոնք խթանում են ուղեղի հաճույքի կենտրոնը: Այս հայտնագործություները կարող է նպաստել նոր դեղահաբերի կամ սննդային հավելումների ստեղծմանը, որոնք կպայքարեն շատակերության դեմ: