Ամռանը մրգերը մտնում են մեր խոհանոց և հաստատվում գրեթե բոլոր ուտեստներում: Եվ նրանք էլ մեր ուտեստները դարձնում են ավելի թեթև, հեշտ մարսվող ու ամառային: Փորձենք պատրաստել ամառային մրգերով և հավի կրծքամսով չափազանց համեղ աղցան:

Անհրաժեշտ է'

հավի կրծքամիս' 2 հատ,
դեղձ' 2 հատ,
սալոր' 4 հատ,
խնձոր' 2 հատ,
նարինջ' 1 հատ,
բալ'առանց կորիզի,
կես կիտրոնի հյութ,
մայոնեզ' 2 ճ. գդալ,
աղ,
շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը.

Հավի կրծքամիսը եփեք, թողեք՝ սառչի: Կտրատեք փոքրիկ կտորներով: Մրգերը նույնպես կտրատեք միջին չափի կտորներով այնպես, որ նույն չափի լինեն:

Խառնեք մրգերը հավի մսի հետ: Ավելացրեք մայոնեզ և կիտրոնի հյութ: Ավելացրեք մի փոքր աղ: Աղցանը զարդարեք բալով' առանց կորիզի: Կարող եք բալի վրա մի փոքր շաքարի փոշի ցանել: Դրեք սառնարանում և մեկ ժամից կարող եք մատուցել:
Բարի ախորժակ: