Դերասան Բեն Ավետիսյանի եւ դիմահարդար Դիանա Տոնոյանի փոքրիկ դուստրը՝ Բիանան, զույգի երկրպագուների եւ հետեւորդների շրջանում բավական հայտնի է։ Հայտնի ծնողները սոցիալական ցանցերի իրենց էջերում հաճախ կիսվում են գեղեցկուհի Բիանայի լուսանկարներով, նրա մասնակցությամբ տեսանյութերով ու հպարտորեն ցուցադրում դստեր առաջին քայլերը։ Բիանան, նույնիսկ, արդեն ինստագրամյան էջ ունի, որտեղ ծնողները կիսվել են նոր տեսանյութով։
Посмотреть эту публикацию в Instagram
Հոլովակում փոքրիկը հայրիկի գրկում է․ Բենը դստեր համար երգում է «Ով, սիրուն, սիրուն» հայտնի երգը, սակայն աղջնակին, կարծես, այնքան էլ դուր չի գալիս կատարումը։ Հատկապես «դավաճանման» մասին ակնարկող տողից հետո Բիանան սկսում է լաց լինել։ Փոքրիկի արձագանքը դրական «էմոջիներ» է առաջացրել մեկնաբանությունների բաժնում։ Որոշ հետեւորդներ նկատել են՝ Բիանան արդեն «պատրաստի դերասանուհի է»։