Համացանցում է հայտնվել Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության նոր էկրանավորման առաջին թրեյլերը, գրում է Lenta.ru-ն:
Ֆիլմի սցենարը գրել է Ջուլիան Ֆելլոուզը, ով հայտնի է «Դաունթոնի աբբայությունը» սերիալով և «Օսկար» ստացած «Գոսֆորդ պարկ» ֆիլմով: Ֆիլմը նկարահանել է իտալացի ռեժիսոր Կարլո Կարլեյը: Ռոմեոյի դերը կկատարի Դուգլաս Բութը, ով նաև նկարահանվում է Դարրեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմում, որում մարմնավորում է Սեմի կերպարը:
Ջուլիետի դերը կկատարի Հեյլի Սթեինֆիլդը, ով ֆիլմի նկարահանումները սկսվելու պահին 14 տարեկան էր: Այդ ժամանակ նրա նշանակումը այս դերի համար ոչ միանշանակ արձագանք է գտել, որովհետև սցենարում կար մի դրվագ, որում Ջուլիետը մերկանում էր: Սակայն ֆիլմի հեղինակները հանգստացրել էին հանդիսատեսներին՝ հայտարարելով, որ դերը գրվել է չափահաս դերասանի համար, սակայն Սթեինֆիլդի նշանակումից հետո այն կփոփոխվի: