Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը eu նրա կինը՝ Կամիլան, պաշտոնական այցով մեկնել են Շոտլանդիա։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է Instagram-ում բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական օգտահաշվում։

2023-07-03T134502Z_2040315987_RC2PV1AGI89Q_RTRMADP_3_BRITAIN-ROYALS-SCOTLAND-CORONATION-pic_32ratio_900x600-900x600-57615.jpg (80 KB)

Երեկ թագավորական զույգն այցելել է Էդինբուրգի Կինեյլ Հաուս։ Թագավորը հագել էր սպիտակ վերնաշապիկ, փողկապ, մոխրագույն ժիլետ, բաճկոն եւ կիլտ (շոտլանդական ազգային հանդերձանքի տղամարդկային իր)։ Նրա կերպարն ամբողջացրել է գոտկատեղին կապված պայուսակը, ինչպես նաեւ գոլֆերն ու քուղերով կոշիկները։

Չարլզ III թագավորի եւ թագուհի Կամիլայի ուղեւորությունը Շոտլանդիա համընկնել է ամենամյա «Հոլիրուդ շաբաթվա» հետ: Հայտնի է, որ նրանք մինչեւ հինգշաբթի կմնան Մեծ Բրիտանիայի ամենահյուսիսային երկրում եւ այս ընթացքում մի շարք ավանդական միջոցառումներ կանցկացնեն, այդ թվում՝ բանալիների հանձնման արարողություն եւ պարտեզի երեկույթ։