Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մտադիր է հերթական պլաստիկ վիրահատության դիմել։ Instagram-ի Stories բաժնում արտիստը ցուցադրել է կադրեր կլինիկայից եւ խոսել սպասվող պլաստիկ վիրահատությունների մասին։

«Ու՞ր կարող եմ գնալ գիշերը։ Գեղեցկությունն ու կատարելությունը սահմաններ չունեն։ Այժմ կզբաղվենք գեղեցկությամբ, պլաստիկ վիրահատություններ կանենք»,- նշել է նա։

Հայտնի վիրաբույժ Թիմուր Խայդարովը խոստացել է, որ երգչի կերպարանափոխությունը սենսացիոն կլինի։ Սակայն ոչ նա, ոչ Կիրկորովը չեն հայտնել ապագա վիրահատության մանրամասները։

Ֆիլիպ Կիրկորովը վերջերս սկսել է հետաքրքրվել պլաստիկ վիրաբուժությամբ։ Տարեսկզբից նա վիրահատել է ստամոքսն ու դեմքը։ Նաեւ աստղի վիրաբույժը ողնաշարի շտկում է արել եւ հատուկ ապարատի միջոցով պրես ստեղծել։ Բացի այդ, Կիրկորովը մեծացրել է հետույքը։