Բլոգեր և գործարար Քիմ Քարդաշյանին շարունակում է հետապնդել մի տղամարդ, ով բազմիցս հայտնվել է նրա տանը և նրան իր կինն անվանել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Քիմ Քարդաշյանը պարբերաբար ոտնձգությունների է ենթարկվել Ջոմոնի Վիկտոր Զիգլեր անունով տղամարդու կողմից։ Նա սկսել է հետապնդել բլոգերին անցյալ ամսվանից: Այս ընթացքում նա հասցրել է բազմիցս հայտնվել նրա տանը, նրան անվանել իր կինն ու նույնիսկ մեկ անգամ նրան ադամանդե մատանի ուղարկել։ Դրանից հետո բլոգերը որոշել է դատի տալ։ Գործով դատական նիստ է նշանակվել հաջորդ ամիս։
Օգոստոսին Քիմ Քարդաշյանն ասել էր, որ վախենում է իր բարոյահոգեբանական վիճակի համար՝ աղմկահարույց բաժանումից հետո: «Քիմը շատ ուրախ է Քանյեի համար, որ նա հանդիպում է նոր աղջիկների և ժամադրության է գնում։ Բայց, ճիշտն ասած, նա իսկապես անհանգստացած է, որ իր նախկին ամուսինը Փիթ Դևիդսոնի հետ բաժանումը այլ հնարավորություն կհամարի: Քիմը հստակ համոզված է, որ կյանքում այլևս չի վերադառնա նրա մոտ», - այն ժամանակ ասել էին զույգին մոտ կանգնած աղբյուրները: