Ամերիկացի երգիչ, American Idol-ի մասնակից Սի Ջեյ Հարիսը մահացել է 31 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է E!News-ը։

Նախնական տվյալներով՝ նրա մարմնի վրա բռնության (սպանության) հետքեր չեն հայտնաբերվել։ Հարիսի մահվան հանգամանքները հետաքննվում են։

2014 թվականին Հարրիսը American Idol-ի 13-րդ եթերաշրջանում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Արտիստը դարձել է շոուի եզրափակչի 10 լավագույն մասնակիցներից մեկը։