Warner Bros. ստուդիան որոշել է ռուսական հեռուստատեսությամբ իրենց ֆիլմերի ցուցադրությունն արգելել, հայտնում է Film Distributor Bulletin-ը։
Ստուդիան նամակ է ուղարկել Ազգային մեդիա ընկերությանը՝ ստուդիայի բովանդակությունը հեռարձակման ցանցից հեռացնելու խնդրանքով: Միաժամանակ նշվում է, որ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2024 թվականի կեսերը։ Հոլդինգին են պատկանում նաև REN-TV-ն եւ «Домашний»-ը։
Հոկտեմբերին Warner Bros.-ի ֆիլմերը, ներառյալ Հարի Փոթերը, հեռացվել են СТС հեռուստաալիքի եթերից։ Արդյոք այլ ալիքներ կհետեւեն որոշմանը թե ոչ, հայտնի չէ: Միեւնույն ժամանակ առցանց կինոթատրոնները շարունակում են ցուցադրել ստուդիայի սերիալները, այդ թվում՝ «Վիշապի տունը», «Սպիտակ լոտոսը», «Հարլի Քուինը» եւ այլն: