Քենդալ Ջենները, երկու տարվա հարաբերություններից հետո, բաժանվել է իր ընկերոջից՝ բասկետբոլիստ Դևին Բուկերից։ Այս մասին հայտնում է Entertainment Tonight-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը «քննարկել է իրենց ապագան, և պարզվել է, որ նրանք այն տարբեր կերպ են տեսնում»։

Նրանք բաժանվելու որոշում են կայացրել Քորթնի Քարդաշյանի՝ Իտալիայում հարսանիքից անմիջապես հետո, որտեղ, ըստ աղբյուրների, «հիանալի ժամանակ են անցկացրել»։

Վերադարձից հետո նրանք զգացել են, որ «նույն ալիքի վրա չեն» և հասկացել են, որ շատ տարբեր կենսակերպ ունեն»,֊ գրում է E! News֊ը։

Նախաձեռնությունը եղել է Քենդալինը: Աղբյուրը հավելել է, որ զույգը շարունակում է շփվել, բայց ընկերական, և չի բացառել հնարավոր վերամիավորումը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում սա Քենդալ Ջենների առաջին սիրավեպը չէ բասկետբոլիստի հետ։ Նա նախկինում հանդիպել է NBA-ի խաղացողներ Բլեյք Գրիֆինի և Բեն Սիմոնսի հետ: