Մեծ Բրիտանիայի բնակչուհին, ի կատար ածելով իր ամուսնու վերջին ցանկությունը, կրծքի մեծացման վիրահատություն է տարել և նորից պատրաստվում է ամուսնանալ. գրում է Korrespondent-ը:
Կինը պատմում է, որ իր մահացող ամուսնու վերջին ցանկությունն է եղել, որ ինքը վերականգնի այն տարիները, որոնք վատնել է հիվանդ ամուսնուն 15 տարի խնամելիս:
67-ամյա Ջոան Լոյդի ընտրյալն է դարձել 29-ամյա Ֆիլ Ադսոլոմը, ում հետ կինը ծանոթացել է համացանցի միջոցով: Բրիտանուհու խոսքերով՝ ամուսնու մահից հետո նա չի էլ մտածել նոր հարաբերություններ հաստատելու մասին, սակայն այժմ որոշել է հետևել սրտի կանչին:
29-ամյա տղամարդը, ով նրա թոռներից ընդամենը մի քանի տարի է մեծ, նշում է, որ կինը շատ լավ կառուցվածք ունի և իրեն պահում է ավելի երիտասարդ կնոջ պես, քան իրականում կա և ավելացնում է. «Ես նախկինում էլ եմ տարիքով մեծ կանանց հետ հանդիպել, սակայն հենց Ջոանի հետ եմ ես ինձ նույն ալիքի վրա զգում»:
Զույգն ամուսնության օրը դեռ չի որոշել: Կնոջ 4 երեխաներն ու 13 թոռները պաշտպանում են մոր և տատիկի՝ նոր ընտանեկան երջանկություն ունենալու իրավունքը: