«Ռոլինգ Սթոունզ» խմբի համերգի տոմսերը վաճառվել են ռեկորդային արագությամբ: Երեք րոպեում երկրպագուներն գնել են 65 հազար տոմս: Լոնդոնի «Հայդ» պարկում կայանալիք երկար սպասված համերգը տեղի կունենա հունիսի 6-ին:
Հատկանշական է, որ խումբն իր գործունենության ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ է համերգ ունենալու «Հայդ» պարկում: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1969 թ-ին, որը մինչ օրս «Ռոլինգ Սթոունզի» բոլոր անդամները հիշում են և համարում են իրենց համերգներից ամենավառը: