Քիմ Քարդաշյանի և Փիթ Դեվիդսոնի հարաբերությունները ավելի երկար տևեցին, քան նրանց հետևորդները կարծում էին։ Այս ընթացքում զույգը պայքարեց Քիմի նախկին ամուսնու դեմ, դուրս եկավ առաջին անգամ Մեթ Գալա միասին, առաջին ճամփորդության ուղևորվեցին միասին, ինչպես նաև հանդիպեցին երկու ընտանիքների հետ։

Նախօրեին Եվա Դեվիդսոնը՝ Փիթի մայրը, Hollywood Life ամսագրի տված հարցազրույցում հայտնել է իր կարծիքը նրանց հարաբերությունների մասին.

«Ես կարծում եմ, որ Քիմը կատարելապես համապատասխանում է Փիթին և այն միակներից է, ով չի օգտվում նրա ունեցվածքից և հայտնիությունից»,-անկեղծացել է մայրը։

Հիշեցնենք, որ Փիթ Դեվիդսոնը և Քիմ Քարդաշյանը հարաբերությունների մեջ են դեռ հոկտեմբեր ամսվանից, բայց Քիմը ռեփեր Քանյե Ուեթից ամուսնալուծվել է դեռևս մարտ ամսին։