Ռուս դերասաններ Իվան Յանկովսկին եւ Դիանա Պոժարսկայան նախօրեին ներկա են գտնվել «Աշխարհի չեմպիոն» ֆիլմի պրեմիերային։ Իվանը ժապավենում կատարել է գլխավոր դերը՝ մարմնավորելով շախմատիստ Անատոլի Կարպովին, իսկ Դիանան՝ նրա կնոջ դերը։

Աստղերը պրեմիերային մասնակցել են հարսանեկան մատանիներով։ «Մենք ամուսնացած ենք, արդեն վաղուց»,- միջոցառումից հետո Super պարբերականի լրագրողների հետ հեռախոսազրույցում ասել է Յանկովսկին։

Լրագրողները ենթադրել են, որ հարսանիքը գաղտնի է եղել։ 2021թ․-ի հունիսին Յանկովսկին եւ Պոժարսկայան ծնողներ են դարձել։ Նրանք որդուն տվել են Օլեգ անունն ի պատիվ Իվանի պապիկի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Յանկովսկու։