Դերասանուհի Օլյա Հակոբյանը իր ինստագրամյան էջում նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։
Հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Նա գանգուր մազերով է ու արտահայտիչ շպարով։ Կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ ժամացույցը։
Հրապարակմանը կից Օլյան գրել է.
«Համաձայն եմ ապրել աշխարհում, որը ղեկավարում են տղամարդիկ, քանի դեռ այդ աշխարհում կարող եմ կին լինել»: