Բնական քաղցրավենիքները՝ առանց շաքարի պաստիլան եւ մարմելադը, ամենանախընտրելին եւ առողջության համար անվտանգն են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է սննդաբան Յուլիա Պոլովինսկայան։
Մասնագետի խոսքով՝ մարդու օրգանիզմին անհրաժեշտ է գլյուկոզա, որը կարելի է ստանալ հատապտուղներից, մրգերից ու չորամրգերից։
Այնուամենայնիվ, բոլոր քաղցրավենիքները, որոնք վաճառվում են խանութներում, պարունակում են ռաֆինացված շաքար, որը միայն վնասում է օրգանիզմին։
«Շաքարը չճանաչված թմրանյութ է, որը կախվածություն է առաջացնում։ Այն բարձրացնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը, ինչի հետեւանքով օրգանիզմը կուտակում է ճարպային պաշարներ։ Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում գիրությունից, ճարպակալումից (մոլորակի յուրաքանչյուր երկրորդ չափահաս մարդը) եւ շաքարային դիաբետից (մոլորակի յուրաքանչյուր տասներորդ մարդը): Իսկ շաքարային դիաբետից մահացության մակարդակն աշխարհում չորրորդ տեղում է»,-նշել է մասնագետը։